«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ընդունելություն հնդկացիական Մբումբա ցեղի առաջնորդի մոտ

Ընդունելություն հնդկացիական Մբումբա ցեղի առաջնորդի մոտ
04.02.2025 | 19:43

Քանի որ ԱՄՆ-ում ոչ ոք ժամանակ չուներ հանդիպելու գերագույնի հետ, իսկ համայնքն էլ զահլա չուներ զավզակություններ լսելու՝ դեսպանատունը մեծ ջանքերի գնով կարողացավ կազմակերպել գերագույնի պատվիրակության ընդունելությունը հնդկացիական Մբումբա ցեղի առաջնորդի մոտ։

Նրանք շրջանաձև նստեցին արմավենիների տակ ու ճաշակեցին թռչող մողեսներ։

Օգտվելով առիթից՝ գերագույնը առաջնորդին հանգամանորեն ներկայացրեց Խաղաղության խաչմերուկի ծրագիրը։

Իսկ երբ նրա կողակիցը բացատրում էր նորաձև կրթության առավելությունները՝ հանկարծ առաջնորդը զարթնեց ու պահանջեց, որ բերեն իր պապենական ծխամորճը։

Նա երկու մուխ քաշեց ու փչեց արևմուտք, որպեսզի արևմտյան կողմն աշխարհի խաղաղություն ըլլա։ Այնուհետև ծխամորճը փոխանցեց գերագույնին։

Երբ գերագույնը քաշեց և ուզեց փչել արևելք՝ հանկարծ նրան մոտեցան մի զույգ հնդկուհիներ և տուգանեցին հասարակական սննդի օբյեկտում ծխելու համար։

Վերջում նրանք ստորագրեցին փոխօգնության համաձայնագիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնդկացի ռազմիկները օգնության շտապեն Հայաստան։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4104

Մեկնաբանություններ